Thursday, 11 06 2026
14:10
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Օբաման խոստովանել է, որ ինքը կատարյալ չէ, բայց ցանկանում է վերընտրվել

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստովանել է, որ իրեն անբասիր նախագահ չի համարում, սակայն համոզմունք է հայտնել, որ իր ընտրած ուղին ճիշտ է, և նշել, որ հույս ունի հաղթել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Օբաման խոստովանել է, որ «շատ ուժեղ» ցանկանում է հաղթել ընտրություններում, քանի որ, իր կարծիքով, «երկիրը դրա կարիքն ունի»: «Ես պատրաստվում եմ ամենալուրջ կերպով պայքարել և կանեմ հնարավոր ամեն բան, որպեսզի մենք շարունակենք շարժվել այն ճանապարհով, որը, իմ կարծիքով, կարող է հանգեցնել ամերիկյան երազանքի իրականացմանը»,- ասել է նա:

Հանրապետական կուսակցության իր ընդդիմադիրներին Օբաման անվանել է չհաջողված քաղաքական փիլիսոփայության հետևորդներ: «Մենք Միթ Ռոմնիի, Նյուտ Գինգրիչի և Ռիք Սանտորումի առաջարկած տեսությունների ինքնատիպ փորձ ունենք: Մենք փորձել ենք շարժվել այդ ուղով 10 տարի, և արդյունքում ունեցել ենք 1930-ականներից հետո աշխատատեղերի ամենալուրջ կրճատումները: Անտրամաբանական է ընդունել այն, ինչը մենք արդեն փորձել ենք, և ինչը չի աշխատել»,- ասել է Օբաման՝ նկատի ունենալով ֆինանսական և հարկային քաղաքականության հարցում հանրապետականների առաջարկները: Փոխարենը նա առաջարկել է բարձրացնել հարուստների, մասնավորապես միլիոնատերերի և միլիարդատերերի հարկերը:

Միաժամանակ Օբաման խոստովանել է, որ ինքն էլ հեռու է կատարելությունից: «Ես սխալվում եմ ամեն ժամ, ամեն օր: Աշխատանքում միշտ բաներ կան, որոնք պետք է սովորել: Եվ ես կասկած չունեմ, որ այժմ, որպես նախագահ, ես ավելի լավն եմ, քան այն օրը, երբ առաջին անգամ որպես պետության նախագահ մտա Սպիտակ տուն»,- խոստովանել է Օբաման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում