«Ոմանք զարմացած, իսկ ոմանք էլ ուղղակի հիացած են վարչապետ Տիգրան Սարգսյանի «հմտություններով ու ընդունակություններով»»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Այսքան կարճ ժամանակում՝ ընդամենը երեք տարում, կարողանալ հիմնովին ավերել երկրի տնտեսությունը և դա անել այնպես, որ ոչ մի լուրջ մեղադրանք չհնչի քո հասցեին:
Ավելին՝ քաղաքական հենարանի իսպառ բացակայության պարագայում այնպես ամրապնդել սեփական դիրքերը, որ բոլոր թշնամիներիդ հարցերը հիմնովին լուծես, իսկ նրանցից ոմանց անգամ «թոշակի» ուղարկես, դրա համար իսկապես մեծ խելք ու հմտություններ են պահանջվում»: