«Մինչ հայրենի քաղաքական դաշտը պարբերաբար քննարկում Է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հնարավոր լարված հարաբերությունների թեման, ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն այս առումով ցնցող քայլ Է արել»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Աժ նախագահը բարձրաստիճան պաշտոնյաների նորաստեղծ էթիկայի հանձնաժողովում առաջադրել Է Լիլիթ Պետրոսյանին»:
«ժողովուրդ»-ին հաջողվել է պարզել, որ նա Ռոբերտ Քոչարյանի կնոջ՝ Բելլա Քոչարյանի քրոջ դուստրն Է:
«Տեղեկացնենք, որ Լիլիթ Պետրոսյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատում Էր Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում»: