Չեչնիա է բերվել մուսուլմանների համար սուրբ մասունք համարվող Մուհամմեդ մարգարեի մազը:
Այն բերվել է Ուզբեկստանից, օդանավակայանում դիմավորողների շարքում է եղել նաև նախագահ Ռամզան Կադիրովը:
«Այս մասունքը ցանկանում էին ստանալ շատերը, բայց այժմ այն գտնվում է Չեչնիայում: Դա մեծ պատիվ է մեզ համար»,- ասել է մուֆտիներից մեկը:
Ինչպես Риа Новости գործակալությանը հայտնել է Չեչնիայի նախագահի մամլո ծառայության ներկայացուցիչը, մարգարեի մազը պահվում էր Ուզբեկստանում գտնվող կուռեյշ ցեղի սերունդների մոտ: Այսուհետ այն պահվելու է Չեչնիայում:











































