Wikipedia-ի հիմնադիրը բարձր է գնահատել օնլայն հանրագիտարանի դերը ԱՄՆ-ում օրինագծի ընդունման գործընթացի դադարեցման մեջ, որը նպատակ ուներ վերջ դնել ցանցահենությանը:
Ջիմի Ուեյլսը The Associated Press-ին այսօր տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Wikipedia-ի անգլալեզու էջերի 24 ժամով փակման որոշումը եկել է կայքի խմբագիրների կողմից, որոնց մեծամասնությունը կողմ էր քվեարկել շարժմանը:
Ուեյլսն ասել է, որ օրինագծերը, որոնց ընդունումն անորոշ ժամանակով դադարեցվեց անցած շաբաթ, «լավ կազմված չէին, տեխնոլոգիապես անմրցունակ էին», և մի բան կար, որը ստիպեց իրենց մտածել դրանք դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ Wikipedia-ն այն մի քանի կայքերից էր, որոնք դեմ դուրս եկան ցանցահենությունը դադարեցնող օրինագծերի դեմ` ասելով, որ դրանք կվնասեն տեխնոլոգիական նորամուծություններին և խոսքի ազատության իրավունքին:







































