News Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի զինված ուժերի լեռնային դպրոցի ու արագ արձագանքման գումարտակի զինծառայողները բարդ զորավարժություններ են անցկացրել Արևելյան Վրաստանի լեռներում։ Այդ զորավարժությունները մեկնարկել են հունվարի 9-ին և տևել 2 շաբաթ։
Զորավարժությունների անցկացման գլխավոր նպատակը բարձրլեռնային ռելիեֆում տիրող բարդ կլիմայական պայմաններում հաստիքային զենքից կրակելու կատարելագործումն է։ Այդ նպատակով գործածվել է ամերիկյան М-4 տիպի ավտոմատ կարաբին (5.56 միլիմետր տրամաչափի), իսրայելական Negev ձեռքի թեթև գնդացիր (5.56 միլիմետր տրամաչափի) և ամերիկյան MacMillan դիպուկահար հրացան (12.7 միլիմետր տրամաչափի)։
Մարտական կրակոցները մեկնարկել են ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա և ավարտվել են 3200 մետր բարձրության վրա, ուր և տեղադրվել է Վրաստանի դրոշը։
Учения горных стрелков from NEWSGEORGIATV on Vimeo.









































