ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձին նվիրված՝ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք տոնահանդեսի հետ կապված՝ հունվարի 27-ին` ժամը 17.00-19.00-ն, ծանրաբեռնված կլինի երթևեկությունը Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից մինչև Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում, որտեղ հնարավոր է նաև երթևեկության դադարեցում:
Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են ոստիկանության մամլո ծառայությունից: