Sunday, 05 05 2024
12:15
Լոնդոնի քաղաքապետը երրորդ անգամ վերընտրվել է
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը

Տնտեսությունը դեռևս գտնվում է ճգնաժամային փուլում. Արծվիկ Մինասյան

Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած ցուցանիշները փաստում են, որ տնտեսությունը դեռևս գտնվում է ճգնաժամային փուլում, որը հաղթահարված չէ: Դրա ամենավառ ապացույցներն են թե՛ շինարարության դեռևս շարունակվող անկումը, թե՛ կենսամակարդակը բնութագրող գնաճի և միջին աշխատավարձի անհամաչափությունը: Նման տեսակետ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Մասնավորապես, սպառողական գների ինդեքսի 7.7% աճի պայմաններում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է ընդամենը 5.9%-ով: Ըստ Ա. Մինասյանի՝ մոտ 2%-ով արձանագրվում է, որ կենսամակարդակը, հատկապես աշխատողների, անկում է ապրել, առավել ևս, որ 2012 թ. ընթացքում տեղի չեն ունեցել, ո՛չ կենսաթոշակների, ո՛չ նպաստների բարձրացումներ: Փաստորեն, միջին հայ քաղաքացին ապրում է ավելի վատ, քան նախորդ տարի էր և ավելի վատ, քան 2008-ին:

Ա.Մինասյանը նշեց, որ մյուս կողմից՝ այս հրապարակումը փաստում է, որ ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, որ կառավարությունը փորձում է ներկայացնել, հիմնականում կապված է միջազգային շուկայում հանքահումքային գների աճով: Եթե դա համադրում ենք արդյունաբերական ապրանքների գների ինդեքսի հետ, ապա իրական աճը չնչին է, որն էլ պայմանավորված է հանքերի էքստենսիվ շահագործմամբ և ոչ մի ինտեսիվություն չկա: Գյուղատնտեսության մասով թեև ֆորմալ 14.1% աճ է եղել, սակայն սա նույնպես գնաճի ցուցանիշի և սեզոնային ապրանքների գների հետ համադրելիս, չնչին զարգացում է:

«Առևտրի շրջանառության ցուցանիշը հիմնականում աճ է արձանագրել դեկտեմբեր ամսվա առևտրի շրջանակներում, այլ կերպ ասած՝ նախաամանորյա առևտուրն է, որ նպաստել է աճին: Եթե սա էլ զուգակցում ենք այն պարտավորությունների հետ, որ ՀՀ քաղաքացիները ստանձնել են,- նկատի ունեմ տարբեր վարկային միջոցներ և փոխառությունների միջոցով ամանորյա տոնակատարությունների կազմակերպումը,- ապա սրա բացասական ազդեցությունը դեռ դրսևորվելու է 2012-ին»,- ասաց Ա. Մինասյանը:

2011 թ. շինարարության 11.5% անկումը փաստում է, որ ճգնաժամը հաղթահարված չէ: Ըստ պատգամավորի՝ դրան նպաստում է կառավարության ճգնաժամածին քաղաքականությունը: Շինարարության ծավալների անկումն էականորեն պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ կառավարության կողմից շինարարության ֆինանսավորումները եղել են ոչ արդյունավետ և ծավալներով զգալիորեն զիջում են նախորդ տարիների ֆինանսավորումները: Սա բերում է թե՛ այս ուղղությամբ ՀՆԱ-ի անկմանը, թե՛ գործազրկության ավելացմանը:

Ա. Մինասյանը նաև հայտարարեց, որ միջին ամսական անվանական աշխատավարձի հաշվարկման այն մեթոդաբանությունը, որ Վիճակագրական ծառայությունը կիրառում է, ընդհանրապես համահունչ չէ մեր երկրում իրականության հետ: Եթե դիտարկում ենք, գրեթե բոլոր ամիսներին պետական հատվածում, բացառությամբ հոկտեմբերի, տեղի է ունեցել աշխատավարձի աճ, սակայն բոլորիս էլ հայտնի է, որ ոչ միայն պետական հատվածի աշխատողների աշխատավարձը չի ավելացել, այլև նման զարգացումներ չկան մասնավոր հատվածում նույնպես:

«Այս մեթոդաբանական հնարքը, որ կիրառվում է վիճակագրության մեջ, երբ փաստացի կատարված վճարումները բաժանվում են այդ պահի դրությամբ վիճակագրության հավաքագրած աշխատողների թվաքանակի վրա, որևէ կապ չունեն իրականության հետ: ՀՀ-ում ձևավորված չէ այն մշակույթը, որ յուրաքանչյուր ամիս աշխատողի աշխատավարձի թեկուզ չնչին, բայց բարձրացում լինի: Սա ավելի շատ կապված է այն գործողությունների հետ, որոնք կոչվում են «քիչ աշխատող-շատ ֆոնդ» ցույց տալու հարկային մոդելի հետ, և թաքնված զբաղվածության 1 միավորի արձանագրումը փորձում են ներկայացնել իբր մի քանի՝ աշխատավարձերի բարձացման ուղղությամբ իրականացված գործողություն: Դա վիճակագրական հնարքների շարքից է»,- նշեց Ա.Մինասյանը:

Նա նաև հայտնեց, որ աշխատավարձերի մեջ հաշվարկվում է ամեն-ինչը, այդ թվում՝ պարգևավճարները, հավելումները, արձակուրդայինները, բայց նույնիսկ այդ դեպքում 26.6% աճ 2011 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ պարզապես չէր կարող լինել:

Անդրադառնալով տնտեսական ակտիվության ցուցանիշին (ՏԱՑ)՝ պատգամավորը նկատեց, որ այդպես էլ մարդկային լեզվով չի բացատրվել, թե սա ինչ է իրենից ներկայացնում: «Որքան փորձում ես հասկանալ, թե սա ի վերջո տնտեսության զարգացման տեսակետից ինչ պարամետրեր է իր մեջ ներառում, չես գտնի բացատրություն: Եթե ՀՆԱ-ն ֆիզիկական ծավալի և նախորդ գների համադրությունը կիրառելով էր բերվում, ապա ՏԱՑ-ը չի ներկայացնում ստեղծված իրական բարիքի մեծությունը: Մնում է ենթադրություն անել, թե ինչ հետևանքների է բերում: Մեր գնահատականներով, 5.9% ՏԱՑ-ը նվազ տնտեսական աճ է իրենից ներկայացնում»,- ասաց Մինասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում