Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Հայկական օրինագիծը միայն Հայաստանի ու հայերի համար չի ընդունվել

Հունվարի 23-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը` Սենատը, ձայների 127 կողմ, 86 դեմ հարաբերակցությամբ հավանություն տվեց Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին, որը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը, ընդունել էր անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Սենատի ընդունումից հետո՝ 15 օրվա ընթացքում կարող է հաստատել այդ օրինագիծը…

Ֆրանսիացի պատգամավոր, Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հեղինակ Վալերի Բոյերը Սենատի նիստից հետո չկարողացավ զսպել արցունքները… Բոյերն իր գոհունակությունն է հայտնել օրինագծի ընդունման կապակցությամբ. «Սա շատ կարևոր օր է ինձ համար… Սա շատ կարևոր պահ է Ֆրանսիայում մարդու իրավունքների և համամարդկային արժեքների պահպանման առումով… Ես շատ ուրախ եմ, որ այդ օրինագիծն ընդունվեց… Մենք ասել ենք, որ այս օրինագիծն ուղղված չէ Թուրքիայի դեմ… Մենք դա արեցինք Ֆրանսիայի համար… Հուսով եմ, որ օրինագիծը կունենա իր շարունակությունը»…

Այն, ինչ կատարվում էր այդ օրը Ֆրանսիայում, Սենատի շենքի մոտ` միանգամայն հասկանալի էր, Ֆրանսիայի հայազգի քաղաքացիների արձագանքը, պոռթկումը, հուզմունքն` արդարացված: Սակայն համաձայնեք, որ Հայաստանում էյֆորիան հասավ ծայրահեղության աստիճանի: Բանը հասավ նրան, որ համացանցում իշխող կուսակցության համակիրները Սենատի քվեարկությունը ՀՀ իշխանությունների «հերթական դիվանագիտական հաղթանակ» որակեցին: Պակաս պաթետիկ չէին ՀՀ իշխանությունների երախտագիտական հայտարարությունները, որոնք գրեթե կրկնվում էին: Ֆրանսիայի Սենատի որոշմանը նախ անմիջապես արձագանքեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի իշխանություններին, Սենատին և ժողովրդին… «Այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները… Ֆրանսիան վերահաստատեց իր առանցքային դերակատարությունը որպես համամարդկային արժեքների անշահախնդիր պաշտպան»,- ասված է նրա հայտարարության մեջ…

«Այսօր պատմական օր է աշխարհի բոլոր հայերի համար, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում և ամենուր»,- նշեց Սերժ Սարգսյանը Ն.Սարկոզիին ուղղված նամակում` Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման կապակցությամբ: «Այսօր Ֆրանսիան վերստին ապացուցեց իր մեծությունն ու ուժը, իր նվիրվածությունը համամարդկային արժեքներին: Այսօր բացառիկ օր է բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ ոճիրների դատապարտման ու կանխարգելման համար… Վերջապես, այս օրն անմոռանալի է և ոսկե տառերով կգրվի հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմության մեջ»:

Այսպիսով, Թուրքիային ուղղված, նախընտրական փուլում գտնվող Ֆրանսիայի ներքին քաղաքականությանն առնչվող հարցը որքանո՞վ է ճիշտ կապել Հայաստանի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարը այս համատեքստում ինչպե՞ս կարող է հանգուցալուծվել: Կամ` այդ քվեարկությունը ի՞նչ է տալու Հայաստանի քաղաքացուն` ժողովրդավարությու՞ն, բարեկեցությու՞ն, թե՞ պաշտպանվածությու՞ն… Սրանք հարցեր են, որոնց անկեղծորեն պետք է փորձել պատասխանել:

Մինչ քվեարկությունը ժամեր տևած քննարկման ընթացքում օրինագծի ընդունմանը կողմ արտահայտվողները հղում էին անում հարցի բարոյական կողմին` ընդգծելով, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից մազապուրծ հայերին և այժմ չի կարող ճանաչման գործում կես ճանապարհին կանգնել… Կառավարության` խորհրդարանի հետ կապերի գծով նախարար Պատրիկ Օլիեն, օրինակ, նշեց, որ Ֆրանսիայի կառավարությունը վերահաստատել է անցած տարեվերջին արտահայտած իր դիրքորոշումը` ցեղասպանությունների ժխտումը երկրի տարածքում պետք է քրեորեն պատժելի լինի: «Ժխտողականությունը ծանրագույն վիրավորանքն է, որ կարող է հասցվել բոլորիս հավաքական հիշողությանը: Այն անտեսում է մարդկանց կրած տառապանքներն ու զոհերին դատապարտում մոռացության: Մարդիկ, ովքեր խրախուսում են ժխտողականությունը, է՛լ ավելի են թեժացնում այն ատելությունը, որ տարիների ընթացքում գնալով պետք է նվազեր ու մարեր»,- համոզված էր ֆրանսիացի նախարարը: Ասել է թե` հարցի շուրջ ծավալված բանավեճը Ֆրանսիայի սահմաններում և ինչու չէ` ԵՄ այլ երկրների տարածքում, լիովին ընկալելի է, սակայն երբ հարցը փորձ է արվում տեղափոխել ներհայաստանյան քննարկումների, ավելին` հայկական դիվանագիտական ձեռքբերումների դաշտ, թերևս, իսկապես ընկնում ենք ծայրահեղությունների գիրկը:

Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ (Հարավային Կովկասի, Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի հարցերով), քաղաքագետ Կայծ Մինասյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ ընդունված որոշման ֆոնին Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ավելի կխորանան, ինչպես նաև կարծիք հայտնեց, որ Ֆրանսիայի ազդեցությունը կմեծանա Հայաստանում: Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի ընդունման առիթով փորձագետը կարծում է, որ Եվրոպայի և Թուրքիայի միջև հարաբերությունները կլարվեն. «Թուրքիան քսան տարի առաջ այնպես հզոր չէր, որքան այսօր, ուստի հենց սա է խնդիրը այսօրվա Թուրքիայի համար»,- նկատեց մեր զրուցակիցը:

Որքանո՞վ կապ ունի Ֆրանսիայի խորհրդարանականների կայացրած որոշումը Հայաստանի հետ, արդյոք ծայրահեղության մեջ չե՞նք ընկնում, երբ փորձում ենք Ֆրանսիայի ներքաղաքական կյանքին առնչվող որոշումը ներկայացնել որպես մեր հաղթանակ, հարցրինք ֆրանսաբնակ փորձագետին: «Չմոռանանք, որ շարժումը սկսվեց Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Ֆրանսուա Հոլանդից, որը սերտ հարաբերություններ ունի Դաշնակցության հետ, այլ ոչ թե Սարկոզիից: Ուրեմն, Ֆրանսուա Հոլանդը սերտ հարաբերություններ ունի Դաշնակցության հետ, և Սարկոզին` Հանրապետական կուսակցության հետ, երկուսն էլ հայամետ են: Իհարկե, միայն հայերի համար չընդունվեց այս որոշումը, միայն Հայաստանի կամ միայն հայերի համար չարվեց այդ քայլը: Սարկոզին օգտագործեց հայկական հարցը, մեջտեղ բերելով Թուրքիայի դեմ պայքարի թեման, որպեսզի աջակողմյանների ձայները ստանա: Բայց քանի որ սոցիալիստական կուսակցությունը քվեարկեց բանաձևի օգտին, ձախակողմյանների մոտ Սարկոզիի հաշվարկը չհաջողվեց: Բայց հիմա կարծում եմ, որ Հայաստանը պետք է ավելի հարձակվողական ու արդյունավետ քաղաքականություն վարի, քանի որ արձագանքներ կլինեն նաև Ղարաբաղի հարցում` Ադրբեջանը կսկսի հայտարարել, որ Ֆրանսիան այլևս չեզոք պետություն չէ: Միացյալ Նահանգներն էլ իր հերթին Ադրբեջանի համար ոչ չեզոք պետություն է համարվելու, քանի որ Մեթյու Բրայզայի թեկնածությունը հանվեց Ադրբեջանում դեսպանի պաշտոնից, քանի որ ԱՄՆ-ը ևս ընտրապայքարի մեջ է, և դա ևս հայկական լոբբիին ուղղված մեսիջ էր»,- պատասխանեց Կ. Մինասյանը:

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ Հայաստանը այս պայմաններում սփյուռքի նկատմամբ այլ մոտեցում պետք է ցուցաբերի, պետք է ավելի լավ ուսումնասիրի սփյուռքի կարողությունները: «Սփյուռքը միայն Ազնավուրները չեն: Նալբանդյանը կարծում է, որ սփյուռքը միայն Ազնավուրն է և նրա նման կարևոր մյուս անհատները: Պետք է գիտակցել, որ սփյուռքը հնարավոր չէ դրսից ղեկավարել, սփյուռքը չի կարելի վերահսկել, արևմուտքում ապրող սփյուռքի ներկայացուցիչները ժողովրդավարական պետություններում են բնակվում, և նրանց անհնար է ղեկավարել: Սակայն սփյուռքը պետք է օգտագործել այն տեսանկյունից` սփյուռքը պետք է ասի և անի այն, ինչ Հայաստանի իշխանությունները չեն կարողանում անել և ասել: Իմ կարծիքով` Սենատի քվեարկությամբ Հայաստանը դուրս եկավ հետխորհրդային ժամանակաշրջանից: Այժմ Հայաստանը օգտվելով այդ օրենքից, օգտվելով ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի ընտրապայքարի գործընթացներից պետք է ավելի ազատ լինի ինքնուրույն կերպով լուծելու իր խնդիրները մեկ պայմանով` Հայաստանը պետք է ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններ անցկացնի: Այսինքն` աշխարհաքաղաքական տեսանկյունից եթե հարցը դիտարկենք` գնդակը Հայաստանի դաշտում է: Կամ կունենաք հավասարակշռված, ապահով հասարակություն, կամ կշարունակեք լինել մի երկիր, որը միայն խնդիրներ ունի, չի կարողանում դրանք լուծել և անկարող է դիմագրավել անկախությանը»:

«Ժամանակ»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում