Ըստ այսօր հրապարակված հետազոտության արդյունքների՝ 2011 թվականին կանայք կինոարտադրությունում շատ փոքր թիվ են կազմել:
Reuters-ը հաղորդում է, որ, ըստ The Celluloid Ceiling: Behind-the-Scenes Employment of Women on the Top 250 Films of 2011 հետազոտության, որը հիմնված է 2011 թվականի լավագույն 250 ֆիլմերի արտադրության վրա, անցած տարի կանայք կազմել են կինոռեժիսորների, հեղինակների, կինեմատոգրաֆիստների, խմբագիրների և արտադրողների 18 տոկոսը:
Հետազոտությունն անցկացրել է Սան Դիեգոյի համալսարանի Հեռուստատեսության և կինոարտադրության մեջ կանանց գործունեության ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Մարթա Լաուզենը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ 250 ֆիլմերի 38 տոկոսի արտադրության համար աշխատանքի չի վերցվել ոչ մի կին, կամ ընդամենը մեկը՝ որպես ռեժիսոր, հեղինակ կամ կինեմատոգրաֆիստ:
Լաուզենն ասել է, որ դա 2 տոկոսով աճ է՝ 2010 թվականի համեմատ: Նա նաև ասել է, որ 2011 թվականին ռեժիսորների միայն 5 տոկոսն են եղել իգական սեռի ներկայացուցիչ: