Անցած գիշեր Պակիստանի զինվորականների կողմից անցկացված գործողության ընթացքում սպանվել են հինգ մոջահեդներ, այդ թվում` Ադրբեջանի քաղաքացի 23-ամյա Հագանի Իմամվերդիևը։ Այս մասին տեղեկանում ենք «Ազատություն»-ից:
Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են Պակիստանում Ադրբեջանի դեսպանությունից, Իմամվերդիևը ապօրինաբար գտնվել է Պակիստանի հյուսիսարևմտյան լեռնային շրջանում` Աֆղանստանին սահմանակից Վազիրիստանում, որը տեղական իշխանությունների վերահսկողությունից դուրս է։
Նույն աղբյուրների համաձայն` երիտասարդը Ադրբեջանի նավթային ակադեմիայի ուսանող էր և ադրբեջանցի իրավապահների կողմից հետախուզվում էր հայրենիքում զինծառայությունից խուսափելու համար։