Բրիտանիայի 3 մուսուլմաններ մեղադրվել են հոմոսեքսուալիստների նկատմամբ ատելություն սերմանելու մեջ: Նրանք թռուցիկներ են տարածել, որտեղ մահ են ցանկացել արվամոլներին:
Ինչպես գրում է mignews.com-ը, տղամարդիկ Դերբիից տեղի մզկիթի մոտ կանգնել ու թռուցիկներ են բաժանել, որտեղ նկար է եղել ու գրված, որ արվամոլները մահանալուց հետո «դժոխք են գնալու»:
Այս տարբերակով մուսուլմանները բողոքել են կազմակերպվելիք արվամոլների շքերթի դեմ:
Բրիտանիայում երեք մուսուլմաններ դարձել են 2010 թվականին ընդունված օրենքով առաջին դատապատվածները: Նշենք, որ օրենքը թույլ չի տալիս քննադատել, առավել ևս՝ ատելություն սերմանել արվամոլների նկատմամբ: