Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում ահաբեկչական ակտ է կանխվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ իրենց հաջողվել է ձերբակալել մի խումբ անձանց, որոնք ահաբեկչություն կատարելու և այլ հանցավոր նպատակներով ձեռք են բերել մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր, հրազեն, զինամթերք։