Monday, 06 05 2024
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է

Իրավապաշտպանի նկատմամբ ճնշումնե՞ր են գործադրվում

«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով, պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը և զինվորական դատախազությունը ճնշում են բանեցնում իր նկատմամբ` փորձելով իրեն հետ պահել բանակում շարունակվող, հաճախ մահվան ելքերով միջադեպերի քննությանը անդրադառնալուց: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Ժաննա Ալեքսանյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան արդեն երկրորդ անգամ իրեն կանչել են պաշտպանության նախարարության քննչական ծառայություն` հարցաքննության:

Իրավապաշտպանի խոսքով, հարցն առնչվում է դեռ անցած տարի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում ժամկետային ծառայող շարքային Ժորա Մկրտչյանի հետ տեղի ունեցած միջադեպին:

Շարքայինի հոր` Մկրտիչ Մկրտչյանի ներկայացմամբ, 2011-ի սեպտեմբերին նշված զորամասում ծառայակիցիները ստորացրել են Ժորայի արժանապատվությունը, բռնության և ծաղրուծանակի են ենթարկել նրան, նույնիսկ ծխախոտ են հանգցրել մարմնին, ինչի հետևանքով 19-ամյա զինծառայողը «սուր պսիխոզ» ախտորոշմամբ հայտնվել էր Երևանի կայազորի հոսպիտալում: Լրատվամիջոցներում հրապարակումներ էին եղել, որ զինծառայողը նաև սեռական բռնության է ենթարկվել, ինչը հետագայում դատաբժշկական փորձաքննությամբ հերքվել էր:

«Ես սեռական բռնության մասին որևէ բան չեմ ասել, և, ընդհանրապես, իմ հրապարակման մեջ չեմ գրել տղայի անունը, չեմ անդրադարձել սեռական բռնության խնդրին», – ասաց Ժաննա Ալեքսանյանը: «Բայց օրեր անց` ինձ քննչական ծառայությունը կանչում էր, ասելով, որ ես եմ հայտնել սեռական բռնության մասին տղայի հորը»:

Իրավապաշտպանը ընդգծում է` դա «բացարձակապես» իրականությանը չի համապատասխանում և պնդում է, որ ինքը զինծառայողի հորը սեռական բռնության վերաբերյալ որևէ տեղեկություն չի հայտնել: Ավելին, Ժաննա Ալեքսանյանի խոսքով, Ժորա Մկրտչյանին զորամասում սեռական բռնության ենթարկելու մասին տեղեկությունը առաջինը հրապարակել է լրատվական կայքերից մեկում, և այդ կապակցությամբ լրատվամիջոցներում տեղ գտած հետագա նյութերը ելնում են նշված հրապարակումից, սակայն չգիտես ինչու` հարցաքննության կանչում են իրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում