Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը մտադիր է նավթավերամշակման գործարան կառուցել Ղրղզստանում։ Այս մասին հայտնել է Ղրղզստանի նախագահական ապարատը։
Նշվում է, որ այդ հարցն այսօր Բիշքեկում քննարկել են Ղրղզստանի վարչապետ Օմուրբեկ Բաբանովը և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը։
Աբդուլաևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս Ղրղզստան է ժամանելու իրենց հատուկ խումբը, որն առավել խորը կուսումնասիրի տվյալ հարցը։
Հիշեցնենք, որ ներկայումս SOCAR-ը թուրքական կողմի հետ համատեղ խոշոր նավթավերամշակման գործարան է կառուցում Թուրքիայի Իզմիր քաղաքում։