Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Ադրբեջան այցելած Մոլդովայի վարչապետ Վլադիմիր Ֆիլատին։ Հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ։
Ընդգծելով, որ երկու երկրների միջև քաղաքական կապերը զարգանում են բավական հաջող՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ առկա է մեծ պոտենցիալ՝ տնտեսական ոլորտում երկկողմանի համագործակցության ընդլայնման համար։