Saturday, 04 05 2024
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում
16:45
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 83,97 դոլար
Պարտավոր ենք ձևակերպել հարցեր, և գնալ այդ հարցերի պատասխանների ետևից. վարչապետ
16:15
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար
Տավուշից քայլերթ է մեկնարկել դեպի Երևան
ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
15:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
15:15
Իլոն Մասկը կանխատեսել է դոլարի վերջը, եթե ԱՄՆ-ն չզբաղվի պետական ​​պարտքով
15:00
Apple-ը Google-ին 20 մլրդ դոլար է վճարել
Օլիմպիադաներին 1614 դպրոցական է մասնակցել, որոնցից 74-ը ստացել է առաջին կարգի դիպլոմներ
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար, աշխատանքային խմբի ղեկավարի բացառիկ հարցազրույցը
14:15
Լեհաստանում Հիտլերի երբեմնի գլխավոր շտաբի տարածքում հինգ կմախք է հայտնաբերվել
Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակել է շաքարավազի արտահանումը. այն չի տարածվի ԵԱՏՄ երկրների վրա
13:45
Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները
13:30
Ալժիրը ՄԱԿ ԱԽ նիստ է հրավիրել Գազայում զանգվածային հուղարկավորությունների պատճառով

Ընտրական տարում պարտադիր սոցվճարների հավաքման հետ կապված ռիսկեր առանձնապես չկան. Ա. Ալավերդյան

2012 թ. պետբյուջեն ապահովելու համար կան մի շարք գործոններ, բյուջեի կատարման հիմնական հանգամանքը կապված է տնտեսական աճի հետ, որը հավանաբար կկազմի 4%-ից ավելին:

Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` հաջորդ գործոններն են հարկային-մաքսային վարչարարությունը, հարկային փոփոխությունները, որոնք, նախնական գնահատականներով, ԱԺ-ում ընդունված փոփոխությունները կապահովեն շուրջ 14 մլրդ դրամ:

Ա.Ալավերդյանի խոսքով` ընտրական տարում պարտադիր սոցվճարների հավաքման հետ կապված ռիսկեր առանձնապես չկան, տարեվերջին իրականացվել են լուրջ նախապատրաստական միջոցառումներ տարածքային մարմիններին զինելու ուղղությամբ, որպեսզի այդ ընթացքը սահուն կերպով ապահովվի:

ՊԵԿ փոխնախագահի խոսքով` ներկայում հարկ վճարողների տարբեր խմբերի հետ հանդիպումներ են ունենում, հրավիրվում են խոշոր ԱԱՀ վճարողներին, նրանց, որոնց վրա է հիմնական հարկային բեռը: Ըստ բանախոսի` 3-4 հազար հարկ վճարողները վճռական նշանակություն ունեն, ԱԱՀ վճարող են և ապահովում են եկամուտների 80%-ը: Ա. Ալավերդյանի կանխատեսումներով` այս տարի այդ ցուցանիշը ևս կպահպանվի, խոշորները այս տարի ևս 60%-ից պակաս չի լինի:

Նա խոստացավ, որ ՓՄՁ-ներին չեն անհանգստացնելու և աշխատելու են ռիսկի գործոնների հիման վրա. «Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպությունների սուբյեկտիվ կարգով ստուգում իրականացնելը պատմության գիրկն է անցել, ստուգման ենթակաների ցանկը հրապարակվել է` մոտ 3800 կազմակերպություն, բայց եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, ապա վարչապետի որոշման հիման վրա միայն կկարողանանք ստուգում իրականացնել այն կազմակերպությունների մոտ, որոնք ցանկում չեն ընդգրկվել»:

Անդրադառնալով «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Գործունյանի որոշմանը ընկերությունը վաճառելու մասին` Ա. Ալավերդյանը նշեց, որ եթե մի սուբյեկտ որոշել է տվյալ գործունեությամբ չզբաղվել, այդ «տեղը դատարկ չի մնա»: Նա շեշտեց, որ դա գործարարի որոշումն է` ներդրում կատարել որակի բարձրացման համար, թե ոչ:

Միաժամանակ ՊԵԿ փոխնախագահը հայտարարեց, թե 24 ժամի խնդիր չի դրվել, մեր օրենսդրությամբ նման հարց չկա, իսկ եթե հարկային վճարումը չի կատարվում` հաշվի վրա է կալանք դրվում, հետո գույքն է բռնագանձվում, 180 օր անց սնանկության հարց է դրվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում