Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Նրանք բոլորն էլ սիրում էին Ամանորը

Հաշված օրեր են մնացել, և 2010-ը կմնա անցյալում` իր հետ տանելով վագրին ու վագրի բոլոր ձախողումներն ու ձեռքբերումները:

Շատերը կխոսեն, կգնահատեն տարին, շատերը չիրականացված երազանքները կթողնեն և կխնդրեն, որ գալիք տարին իրականացնի բոլոր իղձերը, շատերը կբողոքեն իրենց չարքաշ կյանքից, ներկայի անորոշությունից, սակայն 2008-ի մարտի 1-ի զոհերի ընտանիքները էլ երբեք առաջվա պես Ամանորից որևէ սպասելիք չեն ունենա: Նրանք հիմա ապրում են անորոշ ներկայում, առանց ապագայի, այսինքն` ապրում են առանց ապրելու: Նրանցից ամեն մեկը կնշի Ամանորը յուրովի, բայց նրանք բոլորն էլ կորուստ ունեն, որի հետ հաշտվել չի լինում, կռիվ տալ` նույնպես: Երեք տարի է` անդադար սպասում են արդար դատաստանի, սպասում պատասխանի, պատժի, բայց տարեցտարի հուսահատությունն ավելի է խորանում, հույսը, որ մարդասպանը կպատժվի, մարում է: Սակայն որպես միակ երազանք` դեռ նրանց մոտ մարդասպանին պատժված տեսնելն է մնում: Նրանցից շատերը Ամանորի գիշերը արդեն երկու տարի նշում են գերեզմաններում: Ինչևէ, ամանորը նրանց համար արդեն տոն չէ երեք տարի, և տոնն էլ այլևս չունի նախկին խորհրդանիշը, փայլն ու շքեղությունը:
Զրույցը նախաամանորյա օրերին զոհերի հարազատների հետ հեշտ չէր, երբեմն անգամ բառերս չէին հերիքում հարցեր տալու համար, խոսակցությունները ծանր էին, նրանց կորուստը ծանր է, վերքերն էլ` անբուժելի, նրանցից շատերը երկիրը լքելու մեծ ցանկություն ունեն, որովհետև չեն կարողանում հաշտվել, որ ապրում են մի իշխանության հետ կողք կողքի, որը կարող է և պատրաստ է ամեն րոպե կրակել:

Տիգրան Խաչատրյան

Մարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլան, պատմում է, որ Տիգրանը սիրում էր Ամանորը, սիրում էր հատկապես հյուրընկալություն: «2008-ին խոզի բուդ էինք առել, նայեց, ասաց` փոքր է, մամ, գնանք մի հատ էլ առնենք: Սիրում էր ամեն ինչ ես պատրաստեի, այդ թվում նաև խմորեղենը: Սիրում էր ուտել և քեֆ անել: Ամանորը և հատկապես Զատիկը Տիգրանի ամենասիրած տոներն էին», – պատմում է մայրը` հիշելով, որ թեև վաղուց արդեն չափահաս էր, բայց տոնածառն ինքն էր սիրում զարդարել, թեև 23 տարեկան էր, բայց իր քայլերով մանուկ էր հիշեցնում: Հիմա ընտանիքը (Տիգրանը սիրում էր, որ Ամանորը ընտանիքով նշեն) ամեն Ամանորի գնում է գերեզման` 23: 45 րոպեին և արդեն նոր տարին նշում որդու հետ: Տիկին Ալլան հուզմունքից թրթռացող ձայնով, արցունքների միջից շարունակում է պատմել դառն իրականության մասին, որ այս տարիների ընթացքում որևէ փոփոխություն չի նկատում կամ նկատում է, միայն թե ամեն բան դեպի վատն է գնացել: «Չեմ ուզում այս երկրում ապրել, ատում եմ այս երկիրը, չգիտեմ ինչպես կհասկանաք, ատում եմ, ատում, ատում: Երազանքս է, որ կամ իշխանափոխություն լինի, կամ այս իշխանությունների օրոք գոնե այս երկրում չլինենք: Երբ տեսնում եմ այսօրվա այդ սուտ հհկ-ականներին, պաշտոնավորներին, որոնց նպատակը սեղանի շուրջ նստելն ու ուտելն է, սրանից-նրանից մի բան խլելը, ես արդեն զզվանք եմ ապրում, ես չեմ ուզում նրանց դեմքերը տեսնել», – ասում է տիկին Ալլան` ավելացնելով, որ որոշել է մինչև մարտի 1-ը` երեխաների երեք տարին լրանալը, փոփոխություն չլինի, պետք է բոլոր դեսպանատներին խնդրի և դուրս գա երկրից, քանի որ ինքն ի վիճակի չէ դրանց գոյությունը տանելու կամ այս հողը դրանց հետ կիսելու: «Թող այնպիսի իշխանություն լինի, որ իր ազգի, ժողովրդի վրա չկրակի, լինի իսկական ժողովրդավարություն, որտեղ ժողովուրդը կկարողանա գոնե մի քիչ ազատ և գոնե մի քիչ բարեկեցիկ ապրել: Ես Հայաստանը շատ-շատ սիրել եմ և կցանկանամ նորից և նորից գա այնպիսի ժամանակ, որ ես նորից կսկսեմ սիրել այս Հայաստանը և կցանկանամ այստեղ ապրել»:

Գոռ Քլոյան

Սարգիս Քլոյանը որդու երեխաների համար (մեծ տղան` 6, փոքրը` 3 տարեկան) Ամանորին առաջվա պես պատրաստություն է տեսնում, քանի որ Գոռն ինքն էլ ճոխ սեղան էր սիրում դնել, տոնածառ էր զարդարում, երեխաներին տանում էր հրապարակ, մասնակցում համերգների: Այս տարի Սարգիս Քլոյանը այդ ամենը կանի տղայի փոխարեն: Գոռը ուտող-խմող, լավ քեֆ անող տղա էր. «Ես նույն ոճով շարունակում եմ, նոր տոնածառ եմ գնել, նոր խաղալիքներ, ուզում եմ, որ չզգան իրենց հոր պակասը: Գոռը սիրում էր խոզի բուդը, հնդուհավը, բայց քանի որ քյավառցի է ծնունդով, բնականաբար քյավառա քյուֆթան էր սիրում և մեր իշխան ձուկը. իր ամենասիրած ճաշատեսակներն էին», – պատմում է Սարգիս Քլոյանը: Սարգիս Քլոյանը պատմում է, որ թեև Գոռի փոքր տղան չգիտի` պապան ուր է գնացել, բայց մեծ տղան գիտի` Աստված պապիկի մոտ է գնացել, ասում ենք` շատ է սիրել, դրա համար տարել է. «Մի անգամ ասաց` լավ որ շատ ա սիրել, տարել ա, բայց տնաշենի Գոռը ինչո՞ւ չի զանգում: Հիմա էլ ասում է` տար ինձ ինքնաթիռի թևի վրա քայլեմ և երկնքից պապային բերեմ, իսկ ես էլ համոզում եմ, ասում, որ Աստված պապիկն ամուր է պահել, չի թողնի, որ գա», – ավելացնում է Սարգիս Քլոյանը:

Հովհաննես Հովհաննիսյան

Հովհաննես Հովհաննիսյանի այրին` Լիլյան, ինչպես ինքն է բնորոշում` ապրում է առանց ապրելու, այսինքն` չի ապրում: Ամանորն էլ, ինչպես բոլորը մեր ազգի մեջ, Հովիկն էլ բացառություն չի կազմել: «Թեև խմող-ծխող չի եղել, կերակուրը եթե ես էի պատրաստում, ամեն ինչն էլ սիրում էր: Իր ամենամեծ ցանկությունն այն է, որ կամ ես գնամ իր մոտ, կամ ինքը գա ինձ մոտ», – հուզված ասում է տիկին Լիլյան:

Տիգրան Աբգարյան

Տիկին Ռուզաննան` Տիգրանի մայրը, պատմում է, որ Տիգրանն անընդհատ շտապում էր, այն մտավախությունն ուներ, որ կյանքում ամեն ինչ չի հասցնի անել: Ամանորն էլ սիրում էր հատկապես նվերների համար: «Ամանորի ամբողջ գիշերն ընկերների հետ շրջում էին, հերթով գնում ընկերների տներով», – ասում է տիկին Ռուզաննան, ում կյանքը 2008-ից հետո 360 աստիճանով շրջվեց, հիմա` 2008-ից հետո, մեռած, կանգնած վիճակ է, որից հետո որևէ փոփոխության մասին մտածել չի կարող: Ըստ նրա` փոփոխությունը կլիներ այն, ուր մարդասպանները գտնվեին, բայց եթե երեք տարի է ոչ մի բան չի պարզվել, հազիվ թե հիմա պարզվի: «Ամուսինս նախկինում պախարակում էր բոլորին, որ թողնում էին, գնում, հիմա ես եմ ասում` գնացեք, փախեք այս երկրից», – ասում է տիկին Ռուզաննան` ավելացնելով, որ չգիտի` կենդանի է ինքը, թե մեռած, որ հիմա գժվում է առանց Տիգրանի:

Սամվել Հարությունյան

Էդիկ Հարությունյանը` Սամվել Հարությունյանի հայրը, պատմում է, որ Նոր տարին էլ առաջվա պես չեն նշում, գնում են գերեզմաններ, իրենց համար նոր տարիները, ուրախությունները այնտեղ են: «Նոր տարի սիրում էր նշել: 2008-ի Ամանորը նշել է մեզ հետ ու հետո տանն էլ չի եղել, ընկերներով հարևանների տներով, տնից տուն էին շրջել և բարին ցանկացել ամեն մեկին: Նա ուզում էր ապրել նորմալ մարդկանց շրջապատում: Հիմա Էդիկ Հարությունյանը մեկ երազանք ունի` պատժվեն մարդասպանները, մութ գործերը բացահայտվեն:
Ինչևէ, նրանք բոլորն էլ սիրում էին Ամանորը, սիրում էին նշել և հավատալ, որ եկող տարին նախորդից լավն է լինելու, որ մի օր անպայման իրենք ապրելու են ժողովրդավար երկրում: Նրանք այսօր չկան, կան միայն նրանց մասին պատմող հուշեր, հարազատներ, որոնք չեն հաշտվում կորուստների հետ, որոնք այսօր ապրում են ընդամենը մեկ հույսով, որ մարդասպանը պիտի պատժվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում