Վան Գոգի բնանկարը և շատ այլ նկարներ, որոնք գտնվում են Էլիզաբեթ Թեյլորի հավաքածուի մեջ, մյուս ամիս Լոնդոնում կհանվեն աճուրդի:
Christie’s աճուրդների տունն ասել է, որ դերասանուհուն պատկանող 38 աշխատանքներ կվաճառվեն փետրվարի 7-ին և 8-ին:
Associated Press-ը հաղորդում է, որ նկարների թվում կլինի Վան Գոգի Vue de l’Asile et de la Chapelle de Saint-Remy աշխատանքը, որը նախատեսվում է, որ կվաճառվի 7.6 միլիոնից 11 միլիոն դոլարով:
Հիշեցնենք, որ Թեյլորի զարդերի վաճառքից անցած ամիս ստացվել էր 156 միլիոն դոլար:
Ֆիլմերի աստվածուհին մահացել է մարտ ամսին՝ 79 տարեկանում: