Հունվարի 15-ին` ժամը 12.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 3.6 կմ-ին, մերկասառույցի հետևանքով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր գլորվել ձորը:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Լուսանկարները ` Գագիկ Շամշյանի









































