Այսօր «Կրթությունն առանց սահմանների» կարգախոսի ներքո քանդվել է Երևանի ճարտարապետության և շինարարության ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանները միմյանցից տարիներ շարունակ անջատող պատը:
Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, համալսարանների գլխավոր մասնաշենքերը տարանջատող պատը կառուցվել էր 1989թ.:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը «խորհրդանշական» է համարել պատի քանդումը:
«Մեր հասարակության ներսում բաժանարար գծերն անթույլատրելի են, պատերը պետք է քանդվեն»,- ասել է նա` հավելելով, որ համալսարանների ֆիզիկական միավորում տեղի չի ունենալու:









































