Wednesday, 24 06 2026
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Է. Նալբանդյանը կարծում է, որ 2011թ. ՀՀ-ի հեղինակությունը, որպես գործընկերոջ, միջազգային հանրությունում մեծացել է

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ամփոփեց արտգործնախարարության աշխատանքները` նշելով, որ դրանք ուղղված են եղել Հայաստանի արտաքին անվտանգության ապահովմանը, մեր երկրի հեղինակության ամրապնդմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը: Ըստ նրա` ՀՀ-ի հեղինակությունը, որպես գործընկերոջ, միջազգային հանրությունում մեծացել է:

2011-ին լրացավ մեր անկախության 20-ամյակը, և այն եղավ յուրահատուկ ստուգատես` արտաքին քաղաքականության ոլորտում գրանցված ձեռքբերումների ամփոփման առումով:

Խոսելով ԼՂ խնդրի մասին` Նալբանդյանը նշեց, որ 2011-ին վերահաստատվեց վերջին տարիներին արձանագրված Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումների ներդաշնակությունը: Նա մասնավորապես ընդգծեց մարտի 5-ին` Սոչիում, մայիսի 26-ին` Դովիլում, հունիսի` 24-ին Կազանում և դեկտեմբերի 6-ին Վիլնյուսում ընդունված հայտարարությունները: Նշեց նաև, որ հաշվետու տարին նշանավորվեց հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային փոխգործակցության առավել ամրապնդմամբ, և հենց անցնող տարում տեղի ունեցավ ՀՀ նախագահի առաջին պետական այցը ՌԴ:

Նրա խոսքերով` նոր մակարդակի վրա են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, կատարվել են բարձր մակարդակի փոխայցելություններ: «Առավել խորացել են Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունները: Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան պատմական էր»:

Արտգործնախարարը տեղեկացրեց, որ լուրջ առաջընթաց է արձանագրվել եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացում. «ԵԽ-ն հաստատել է մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման շուրջ բանակցությունների մանդատը»:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելով` Նալբանդյանը տեղեկացրեց, որ վերահաստատվել է միջազգային հանրության աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների` առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային դիրքորոշմանը, իսկ Թուրքիայի ապակառուցողական մոտեցումները համապատասխան վերաբերմունքի են արժանացել միջազգային հանրության կողմից:

Նալբանդյանը նկատեց. թեև արաբական մի շարք երկրներում տեղի ունեցած իրադարձություններին` քայլեր են ձեռնարկվել նաև այդ երկրների հետ բնականոն հարաբերությունների պահպանման ուղղությամբ:

Նա տեղեկացրեց, որ 2011-ին ՀՀ նախագահը իրականացրել է 25 օտարերկրյա այց, իսկ Հայաստան է այցելել 7 երկրի ղեկավար: ԱԺ նախագահի մակարդակով տեղի է ունեցել 8 փոխայցելություն, վարչապետի` 12, իսկ ինքը կատարել է 39 օտարերկրյա այց, Հայաստան են այցելել 14 արտգործնախարար և միջազգային կազմակերպության ղեկավար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում