Եմենում «Ալ-Քաիդան» շարունակում է ցուցադրել իր «հաջողությունները». կիրակի` Ռադա քաղաքը գրավելուց հետո, զինյալները իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքի բանտի շենքը:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը, վկայակոչելով Եմենի անվտանգության ուժերի ներկայացուցիչներին, ընդհարման ժամանակ մահացել է իրավապահ մարմինների երկու աշխատակից: Ազատության մեջ է հայտնվել 250 բանտարկյալ:
Պետք է նշել, որ Ռադան առաջին քաղաքը չէ, որ գրավում են «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները: 2011 թվականի մայիսին նրանց ձեռքում է հայտնվել Զինջիբար քաղաքը: Սեպտեմբերին Եմենի իշխանությունները հայտարարել էին, որ նրանց հաջողվել է ազատագրել Զինջիբարի մեծ մասը, սակայն քաղաքի տարբեր շրջաններում կռիվները շարունակվում էին նաև դեկտեմբերին:
Հիշեցնենք, որ նախօրեին Սանայում հանցագործները առևագնել էին 34-ամյա Նորվեգիայի քաղաքացուն, որն աշխատում էր ՄԱԿ ծառայություններից մեկում:









































