Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ հունվարի 15-ին՝ ժամը 17.00-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին է դիմել «Դիլիջան» ազգային պարկի անտառապահը և հայտնել, որ Հաղարծինի անտառամասից հաճարենի են հատել:
Ծառահատումը կատարելու համար նույն օրը՝ ժամը 17.50-ին: Բերման է ենթարկվել Թեղուտ գյուղի երկու բնակիչ «ՈւԱԶ» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներով: Մեքենաները բարձված են եղել առանց համապատասխան փաստաթղթերի փայտանյութով:
Ոստիկանությունը հայտնում է, որ «ԳԱԶել»-ի թափքից հայտնաբերվել են նաև բենզասղոց և կացին: Կատարվում է հետաքննություն:









































