Այսօր` հունվարի 16-ին, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում (ֆիզիկայի ինստիտուտի մոտ) մի քաղաքացի նետվել է ձորը:
Հայաստանի ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:








































