Արաբական Լիգայի ներկայացուցիչն այսօր Reuters-ին հաղորդել է, որ արաբական զորքերը Սիրիա ուղարկելու ոչ մի պաշտոնական առաջարկ դեռևս չի եղել:
Հիշեցնենք, որ Քաթարի էմիր շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ-Թհանին երեկ հայտնել էր , որ արաբական զորքերը հնարավոր է՝ ստիպված լինեն մտնել Սիրիա` արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:
Լիգայի ներկայացուցիչը հայտնել է, որ Սիրիայում ռազմական միջամտության (արաբական կամ ոչ արաբական) որևէ համաձայնություն չի եղել:









































