Այսօր, առավոտյան ժամը 8-ին, բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության անդամները ճանաչողական այց կատարեցին դեպի Թեղուտ: Ակցիայի մասնակցիները նախապես պատրաստել էին պաստառներ` «Մենք ենք այս երկրի տերը», «Առաջ, Հանքաստան»: Նրանք կանաչ գլխաշորերով էին և շեփորներով, որպեսզի իրենց պահանջը լսելի դառնա:
Քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները պայքարում են Թեղուտի անտառներում հանքի և Հայաստանի տարածքում ամենամեծ պոչամբարի շահագործման դեմ:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին նախօրեին տեղեկացրել էր «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան Մարիամ Սուխուդյանը, արշավին կմասնակցի ավելի քան 150 մարդ: Այս պահին Թռչկանի պաշտպանները Թեղուտի ճանապարհին են, և բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հետևել արշավախմբին, կարող են այցելել հետևյալ հասցեով `
http://www.asparez.am/ustream/techcrunch-tv-072111-0617pm/









































