Costa Concordia նավը ճեղքվածք է ստացել` բախվելով ստորջրյա ժայռերին, որոնք քարտեզի վրա նշված չեն եղել: Այս մասին ասել է նավապետ Ֆրանկո Սկետինոն՝ Tgcom 24 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Կապիտանը հարցազրույցը տվել է Ջիլիո կղզում տեղի ունեցած հարցաքննությունից հետո: Հարցաքննության ընթացքում Սկետինոն պետք է վերականգներ իրադարձությունների ընթացքը: Ինչպես նշել է նավապետը, նախանշված ուղղությունից նավը չի շեղվել։









































