«Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ բլոկի շահագործումից հետո արտադրված էլեկտրաէներգիայի իրացման հետ կապված աշխատանքներ տարվում են: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց «ՀայՌուսգազարդ» ընկերության լրատվական ծառայության ղեկավար Շուշան Սարդարյանը, աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:
«Բանակցային փուլում ենք, և երբ ՋԷԿ-ն ամբողջությամբ շահագործման հանձնվի, կներկայացվեն նաև արդյունքները»,- ասաց Շ. Սարդարյանը՝ չպարզաբանելով, թե որ կողմերի հետ են բանակցություններ վարվում:
Հիշեցնենք, որ «Հրազդան 5»-ը նախատեսվում է հունվարի 15-ից ներգրավել ՀՀ էներգահամակարգի աշխատանքում:









































