Տարեսկզբից ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժևորումը կխթանի արտահանումը, եթե դա կայուն և շատ դանդաղ շարունակվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը նշեց, որ փոխարժեքի կտրուկ տատանումներն են խանգարում արտահանում-ներմուծում հարաբերություններին:
Նա բնական համարեց ներկայում դրամի արժեզրկումը և կարծիք հայտնեց, որ այդ գործընթացը դեռ կշարունակվի, սակայն թե որքան կտևի՝ դժվարացավ պատասխանել. «Դա կախված է առաջարկից ու պահանջարկից»:








































