Բանգլադեշի հարավ-արևելքում ավտոբուսի վթարի պատճառով զոհվել է առնվազն 17 մարդ: Այս մասին հայտնում է Assosiated Press գործակալությունը`վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունցել Բանդարբան շրջանում` մայրաքաղաք Դաքքայից 250 կմ հարավ-արևելք: Ավտոբուսը, որը տեղափոխել է 40 ուղևորի, ընկել է 150 մետր խորություն ունեցող կիրճը:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչ Միզանուր Ռահմանի խոսքերով, վթարի ամենահավանական պատճառը խիտ մառախուղի հետևանքով ճանապարհի վատ տեսանելիությունն էր: Նա հայտնել է, որ 13 մարդ մահացել է տեղում, իսկ չորսը` հիվանդանոցում:








































