ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում կաթոլիկ հոգևորականը 3 տարի մեկ ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել եկեղեցական գումարները մոլախաղերի վրա ծախսելու համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նրան նաև պարտավորեցրել են վճարել 650 հազար դոլար, որը նա ծախսել է խաղատներում:
Հոգևորականը եկեղեցու ֆինանսները տնօրինել է 2002-2010թթ. և այդ ընթացքում ջանասիրաբար թաքցրել իր «ծախսերը»:
Հոգևորականը ներողություն է խնդրել իր արածի համար՝ ավելացնելով, որ արժանի էր եկեղեցական կոչումը կորցնելուն: Նա նաև հայտարարել է, որ կփորձի օգնել մարդկանց պայքարել մոլախաղերից կախվածության դեմ:
Հոգևորականը բանտում կանցկացնի 37 ամիս, որից հետի 3 ամիս կգտնվի ոստիկանության հսկողության տակ:










































