Իրաքի հարավում՝ Բասրա քաղաքում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել է առնվազն 15, վիրավորվել 40 մարդ:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ոստիկանի համազգեստով մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է այն պահին, երբ Բասրայի հսկիչ-անցակետով անցնում էր շիա ուխտավորների խումբը:
«Ահաբեկիչը եղել է ոստիկանական հագուստով, ինչպես նաև ունեցել է կեղծ վկայագիր, որի օգնությամբ անարգել մտել է անցակետ, որտեղ պայթեցրել է իրեն ոստիկանների և ուխտավորների մեջ»,- ասել է ոստիկանության աշխատակիցը:
Իրաքում սուննիների և շիաների միջև հարաբերությունները սրվել են 2003 թ. Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո:










































