Ծնողները մեղադրել են Մեծ Բրիտանիայի Hartlepool դպրոցի ղեկավարությանը՝ միջնակարգ դպրոցում են երկու սեռերի համար նախատեսված միասնական զուգարան կառուցելու համար:
Daily Mail-ը հաղորդում է, որ զուգարանը նոր է վերանորոգվել և իրենից ներկայացնում է երեք խուց, որոնք կարող են օգտագործվել և՛ արական, և՛ իգական սեռի աշակերտների կողմից:
Ըստ նոր ձևավորման, որը «Կառուցում ենք ապագայի դպրոցներ» ծրագրի մի մասն է կազմում, արական և իգական սեռի աշակերտները կարող են օգտագործել միևնույն խցերը և միևնույն ժամանակ օգտվել նույն լվացարանակոնքերից:
Երեխաներից մեկի մայրը Facebook-ում գրել է, որ իր դուստրը հրաժարվում է դպրոցում առաջիկա չորսուկես տարիների ընթացքում ընդհանրապես զուգարան գնալ:








































