ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Սիրիա ժամանած ռուսական նավը բեռնված է եղել ռազմամթերքով:
Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով կիպրոսյան անանուն աղբյուրին, ռուսական Chariot նավը հնարավոր է՝ բեռնված է եղել զինամթերքով:
ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ պաշտոնապես հայտնի չէ, թե ռուսական նավի մեջ ինչ բեռ է եղել: Քանի որ այլ աղբյուրներ չեն հայտնել որևէ տեղեկություն դրա մասին:
Նշենք, որ նավը մինչև Սիրիա հասնելը կանգնել է Կիպրոսում՝ վերալիցքավորվելու համար:










































