Օրերս վաճառվել է Jose ռեստորանային համալիրը ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկին: Այս մասին տեղեկությունը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց ռեստորանային համալիրի սեփականատեր Մհեր Ավետիսյանի եղբայրը:
Նա նշեց, որ եղբայրը քաղաքում չէ, սակայն հաստատեց, որ օրերս ռեստորանային համալիրը վաճառվել է ռուսաստանաբնակ մեծահարուստներից մեկին:
Նշենք, որ Jose ռեստորանային համալիրն ունի սրճարան-բար, ռեստորան, ակումբ և բացօթյա սրճարան: Այն ունի նաև երաժշտական սրահ, որտեղ մատուցվում է ջազ, բլյուզ, փոփ և ռոք երաժշտություն: