Հարավաֆրիկյան Հանրապետության արագ սնունդի Wimpy ռեստորանային ցանցը հատուկ գովազդային արշավի շրջանակներում բրդուճներ է պատրաստել` կույր մարդկանց համար գրությամբ: Այս մասին հաղորդվում է Facebook սոցցանցի ռեստորանի էջում:
Ակցիան մտահղացել են մենյուի գովազդման համար, որը գրվել է Բրայլի տառատեսակով: Այն մշակվել է կույր մարդկանց համար: Wimpy ընկերությունը պատրաստել է 15 բրդուճներ, որոնց վերևի մասում քունջութով գրված էր. «Այս բրդուճը պատրաստված է հատուկ Ձեզ համար՝ 100 տոկոսանոց մսից»: Դրանից հետո ընկերությունը բրդուճները տարել է կույր մարդկանց օգնող ՀԱՀ երեք խոշորագույն կենտրոն: Wimpy-ի փոխանցմամբ՝ ակցիային մասնակցել է մոտ 800 հազար կույր:









































