BBC-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հերքել է այն տեղեկատվությունը, թե Ճապոնիան մտադիր է կրճատել իրանական նավթի ներկրումը։
Ճապոնիայի վարչապետը նկատել է, որ դա եղել է երեկ այդ մասին հայտարարած ֆինանսների նախարար Ձյուն Աձումիի անձնական կարծիքը։ Նոդան հավելել է, որ նախքան նման քայլ ձեռնարկելը կառավարությունը պետք է խորհրդակցի բիզնեսի ներկայացուցիչների հետ։
Նշվում է, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո Ճապոնիան ավելի մեծ կախվածության մեջ է ընկել նավթի ներկրումից։
Հիշեցնենք, որ Ճապոնիան երկրին անհրաժեշտ նավթի 10 տոկոսը ստանում է Իրանից։ Չինաստանից հետո Ճապոնիան Իրանի երկրորդ հիմնական առևտրային գործընկերն է։ Իրանի հետ կնքած երկարաժամկետ պայմանագրերի հիման վրա Ճապոնիան օրական Իրանից ներկրում է 350,000 բարել նավթ։ Ճապոնիային նավթի մատակարարման հարցում Իրանը 4-րդն է՝ Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից և Կատարից հետո։







































