«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերրարդն ակումբի հետ կնքել է նոր պայմանագիր: Անգլիայի Լիգայի Գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակից հետո թիմի առաջատարը ստորագրեց ակումբի առաջարկած նոր` երկարաժամկետ պայմանագիրը.
«Ես շատ երջանիկ եմ: Սա մեծ օր է իմ և ընտանիքիս համար: Մանկուց երկրպագել եմ «Լիվերպուլ»-ը և երազել եմ լինել աշխարհի խոշորագույն ակումբներից մեկի ավագը: Առաջին պայմանագիրս «Լիվերպուլ»-ի հետ կնքել եմ դեռ 8 տարեկանում և ցանկանում եմ այստեղ մնալ երկար տարիներ:
Ակումբը ճիշտ ուղու վրա է: Մենք ֆանտաստիկ թիմ ունենք, որին մեծ ապագա է սպասվում: Ես կխաղամ որքան հնարավոր է երկար ժամանակ, իսկ երբ ավարտեմ ֆուտբոլիստի կարիերաս, ցանկանում եմ մնալ թիմում և աշխատել երիտասարդների հետ»,- Ջերրարդին մեջբերում է «Լիվերպուլ»-ի մամուլի ծառայությունը:










































