Sunday, 07 06 2026
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ
Գյումրիում ընտրակաշառքի գործով 3 անձ է ձերբակալվել
Տեսանկարահանել է չօգտագործված քվեաթերթիկների համար նախատեսված արկղը
Ընտրական իրավունքի իրացման համար անհրաժեշտ է անձը հաստատող վավեր փաստաթուղթ
Արձանագրվել է կրկնաքվեարկության 6 դեպք. ձերբակալվել է 6 անձ
Ընտրությունների վերաբերյալ ստացվել է 293 հաղորդում
NASA-ն հրաժեշտ է տվել Մարսը 11 տարի ուսումնասիրած MAVEN-ին
«Ուժեղ Հայաստանի» համակիրներից ևս 5 անձ ձերբակալվել է ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով․ՀԿԿ

Լոռու մարզի Ծաթեր գյուղի նախկին տնօրենն ահազանգում է դպրոցում կատարվող անօրինությունների դեմ

Լոռու մարզի Ծաթեր գյուղի հիմնական դպրոցի տնօրենի հավակնորդ Գոհարիկ Այվազյանը բաց նամակ է գրել, որն էլ ամբողջությամբ ներկայացնում ենք.

«Ծաթերի հիմնական դպրոցի տնօրենի ընտրությունը կայացել է ս.թ. դեկտեմբերի 23-ին:Կար երեք հավակնորդ: Դեռևս սեպտեմբերից հոլովվում էր այն միտքը, որ Դավթյան Աննան նախարարության կողմից նշանակված տնօրեն է և նախարարությունը նրա հովանավորն է:

Նա թույլ գիտելիքներով,կազմակեպչական թույլ ունակություններով անձնավորություն է, ավարտել է Երևանի Մաշտոցի անվան համալսարանը: Չեմ կարող իմանալ , թե ինչպես` այսուամենայնիվ նա հավաստագիր ստացավ:

Ես անցել եմ այդ ճանապարհով, շատ լավ գիտեմ, թե ինչ ջանքեր և ունակություններ, հմտություններ են անհրաժեշտ այն ստանալու համար:
Խորհրդի անդամները զրույցի ժամանակ պնդում էին, որ գիտելիքները և բանավոր հարցերի պատասխանները միայն ձևական կողմն են ապահովում, քանի որ նախարարությունից մարդ է գալու և նախապես մտածված սցենարով ընտրություն է կայանալու:

Եկավ նախարարության կողմից նշանակված ներկայացուցիչը` ոմն Միսակյան: Ընտրությունը կայացավ և հավակնորդների կողմից վաստակած ձայների քանակը հակադարձ համեմատական էր հավակնորդների ունակություններին:

Ծաթերի հիմնական դպրոցում աշխատում եմ 1979-ից: 1983-1984 ուս. տարում նշանակվել եմ տնօրեն և աշխատել եմ մինչև 2011թ. հոկտեմբերի 4-ը:

Հավաստագիր չունենալու պատճառով ազատվել եմ աշխատանքից: 2011թ. հոկտեմբերի 27-ին մասնակցել եմ տնօրենի հավակնորդի հավաստագրման մրցույթին և ստացել հավաստագիր:

Դպրոցը պահել եմ աչքի լույսի պես: Այն դժվարին, անլույս, մութ,ջեռուցում չունեցող տարիներին նրա անխափան աշխատանքը չի խաթարվել: Անկախության տարիները առանձնակի արգասաբեր եղան դպրոցի համար: 2005թ. դպրոցի խնայողությունների հաշվին գազաֆիկացվել է դպրոցը: Ընթացքում ձեռք ենք բերել մեծ քանակությամբ գույք: Դպրոցը ապահովված է աշակերտական սեղան- նստարաններով,աթոռներով, պահարաններով: Ունի հինգ համակարգիչ, ձևավորվել է համակարգչային կաբինետ, ունի ինտերնետային կապ:

Մեր խնայողությունների հաշվին առաջին հարկը ենթարկվել է կոսմետիկ վերանորոգման: Առաջինից չորրորդ դասարանների համար կահավորվել է դասասենյակներ իրենց անհրաժեշտ գույքով, պլակատներով, դիդակտիկ նյութերով, խաղալիքներով:

Դպրոցը համայնքում միակն է և միշտ ունեցել է հեղինակություն: Մեր շրջանավարտների գիտելիքները մրցունակ է եղել այն դպրոցների շրջանավարտների գիտելիքներին, որտեղ նրանք շարունակել են միջնակարգ կրթությունը: Դպրոցում կան դեռևս չլուծված բազում
հարցեր, հիմնախնդիրներ: Կոլեկտիվում իրականացվել է ժողովրդավարական ղեկավարում, իշխել է առողջ քննադատական մթնոլորտ…

Ես Ձեզ չէի անհանգստացնի, եթե դպրոցը լիներ հուսալի ձեռքերում: Դպրոցի տնօրենն է ընտրում այն խորհուրդը, որը չի պատկերացնում իր անելիքը: Նա հավաքվում է տարիֆիկացիայից տարիֆիկացիա, այն էլ հեռահար նպատակներով` մեկի հարսին է աշխատանք պետք, մյուսի տղային ու աղջկան:

Խորհուրդը երկու գերդաստանների հավաք է` խորհրդի նախագահ-Բագրատ Ղալայան (գյուղապետ)
Անդամներ` Սահակյան Ֆրիդա` Բ. Ղալայանի մայրը, Հակոբյան Նելլի` Բ. Ղալայանի քեռու կինը, Ղալայան Արարատ` Բ. Ղալայանի հորեղբոր տղան, Վիրաբյան Սամվել` Բ. Ղալայանի տեղակալը, Ավետյան Աննա` Ս. Վիրաբյանի եղբոր հարսը, Մարուքյան Սուսաննա` Ա. Ավետյանի մայրը, Գրիգորյան Էլմիրա

Հավակնորդներն են` Դավթյան Աննան (Բ.Ղալայանի եղբոր կինը), Պողոսյան Սուսաննան (Բ.Ղալայանի հորեղբոր հարսը):

Իմ հայտարարությունը, թե ես չեմ վստահում խորհրդին , բացարկ եմ հայտարարում, ներկայացուցիչը հիվանդագին է ընդունել:

Ինչո՞ւ ավելի մեծ դպրոցների տնօրենների ընտրության ժամանակ ներկայացուցիչն ընտրվում է մարզի ավագ դպրոցի տնօրեններից, իսկ մեր փոքրիկ դպրոցինը` նախարարությունից և հատուկ առաքելությամբ:

Չթույլատրեցին` հավակնորդները լսեն մեկը մյուսի պատասխանները և բանավոր խոսքը:

Ամենամեծ խախտումը Դավթյան Աննայի ընտրությունն է:

Ես չեմ պայքարում տնօրեն դառնալու համար, երևույթն է ցավալի և վտանգավոր:
Հովանավորչությունը չի ճանաչում սահմաններ, պետական և հասարակական շահեր:

Խնդրանքս.

Մեղք են երեխաները, որոնք վաղ հասակից զգում են անարդարությունն ու կեղծիքը:

Տեսնես հանրապետությունում քանի՞ դպրոց է պատրաստվում կործանման»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում