ՀՀԿ-ն պատրաստ է քաղաքական այլ ուժերի հետ համագործակցության, եթե այդ համագործակցությունը բխում է պետության շահերից, վեր է նեղ-կուսակցական մղումներից: Այս մասին այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
«Հաջորդ կարևոր նախապայմանն այն է, թե ով է համագործակցության համար մեզ դիմած քաղաքական ուժը, և թե ինչի համար է այդ ուժն ուզում համագործակցել մեզ հետ»,- նկատեց նա` ավելացնելով, որ համագործակցության բոլոր երեք նախապայմանները վերաբերում են նաև կոալիցիոն գործընկերներին:









































