Հունվարի 12-ին` ժամը 17.10-ին, ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները Հալիձոր-Տաթև ճանապարհի 6-րդ կմ-ին կանգնեցրել են Հալիձոր գյուղի մի բնակչի «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է վարորդի կողմից ապօրինի հատած բոխի և հացենի:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ վարորդը խոստովանել է, որ ծառերը ապօրինի հատել է նույն օրը` ժամը 16.30-ի սահմաններում, Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղի Գորիսի անտառպետության պահաբաժնի տարածքում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն: