Առնվազն 15 մարդ տուժել է ԱՄՆ Հյուսիսիային Կարոլինայի տորնադոյի հետևանքով, որից երկուսը լուրջ վնասվածքներ է ստացել:
Ինչպես հայտնում է MSNBC-ն, նահանգի երկու շրջանում ավերվել է ինը տուն, իսկ ևս 47-ը վնասվել է: Աղետից հետո շատերը չեն կարողացել դուրս գալ իրենց տներից, սակայն, ոստիկանության տվյալներով, բոլորին հետագայում հաջողվել է դուրս գալ:
Տեղական WFMY-TV հեռուստաալիքը հաղորդում է, որ Հյուսիսայի Կարոլինայում հունվար ամսին տորնադոն հազադեպ երևույթ է: 1950 թվականից ի վեր՝ այս ամսին նահանգում գրանցվել է 23 տորնադո (վերջինը 2007 թվականին):









































