Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին (2008-2010) պետ Իլքեր Բաշբուղի կալանավորմանը.
«Բաշբուղի դատավարության հարցում ես համակարծիք եմ վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, որը մտավախություն է հայտնել, որ Բաշբուղին կդատեն որպես սովորական բանտարկյալի։ Կարծում եմ, որ Բաշբուղի դատով պետք է զբաղվի Գերագույն դատարանը։ Սակայն այդ որոշումը պետք է ընդունեն համապատասխան մարմինները»։
Նշվում է, որ Բաշբուղի փաստաբանը նույնպես պահանջում է Բաշբուղի դատն անցկացնել Գերագույն դատարանում։
Հիշեցնենք, որ Էրդողանը հայտարարել էր, թե կցանկանար, որ Բաշբուղի դատավարությունն ընթանար առանց նրա կալանավորման։









































