Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս ամիս այցելելու է Ադրբեջան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Սելչուք Ունալը։
Վերջինիս խոսքերով՝ Դավութօղլուն հունվարի 17-ին այցելելու է Նախիջևան, ուր տեղի է ունենալու Իրանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ եռակողմ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարվա նոյեմբերին՝ երբ Նախիջևանում հանդիպել էին այդ երեք երկրների փոխարտգործնախարարները։










































