Nasa-ի Kepler հեռադիտակը գտել է ևս երկու մոլորակային համակարգեր, որոնք ունեն երկու արև: Դրանք անվանվել են Kepler-34 և Kepler-35:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ սա աստղագետներին թույլ է տալիս ենթադրել, որ նման համակարգերը բավական շատ են տիեզերքում:
Սան Դիեգոյի համալսարանից Ուիլյամ Ուելշն ասել է, որ այս համակարգերը կարող են շատ բարենպաստ լինել այն մոլորակների համար, որոնց վրա, մեծ հավանությամբ, կյանք կամ կենսական պայմաններ կլինեն:
Երկու նոր մոլորակները գտնվում են Երկրից 4900 և 5400 լուսային տարի հեռավորության վրա, բայց նրանք գտնվում են իրենց մայր աստղերին շատ մոտ, այդ իսկ պատճառով այնտեղ կյանքի գոյությունը հնարավոր չէ:













































