Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեք տարի առաջ Դավոսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի միջև առաջացած սկանդալից երեք տարի անց ընդլայնված կազմով թուրքական պատվիրակությունը մեկնում է Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։
Եվրամիության հարցերով թուրք պետնախարար Էգեմեն Բաղըշը Լիտվայում հայտարարել է, որ այդ ֆորումում թուրքական պատվիրակությունը գլխավորելու է փոխվարչապետ Ալի Բաբաջանը։ Բաղըշը հավելել է, որ հունիսին Համաշխարհային տնտեսական ֆորում է տեղի ունենալու նաև Ստամբուլում, ինչի կապակցությամբ Դավոսում անցկացվելու է «Ստամբուլի գիշեր»։
Հիշեցնենք, որ երեք տարի առաջ Դավոսի ֆորումում Գազայի խնդրի շուրջ Շիմոն Պերեսի հետ վիճաբանելուց հետո Էրդողանը լքել էր ֆորումի դահլիճը՝ բողոքելով, որ Պերեսին խոսելու համար տրամադրել են 25 րոպե, իսկ իրեն չեն ընձեռում այդպիսի հնարավորություն։








































