«Իսլամական համագործակցություն» կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իսանօղլուն նշել է, որ Սիրիայում դրությունն ավելի է վատանում:
Ինչպես հաղորդում է Salamnews-ը, Իսանօղլուն ասել է, որ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանի այցը Սաուդյան Արաբիա շատ օգտակար եղավ:
«Դրությունն օր օրի ավելի է վատանում»,- ասել է Իսանօղլուն: Նա նաև նշել է, որ Արաբական Լիգայի դիտորդների աշխատանքը պետք է ճիշտ իրականացվի, որպեսզի լարվածությունը երկրում ավելի չմեծանա:
Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ «Իսլամական համագործակցություն» կազմակերպությունը միանշանակ դեմ է օտարերկրյա միջամտությանը. «Լիբիայի իրադարձությունները չպետք է կրկնվեն: Դրությունը Սիրիայում վտանգավոր է ամբողջ տարածաշրջանի համար»։








































