Քաթրին Դենյովը դարձել է Չարլի Չապլինի անվան մրցանակի դափնեկիր: Դերասանուհու պարգևատրման արարողությունը տեղի է ունենալու 2012 թվականի ապրիլին: Այս մասին հայտում է BBC News-ը:
Դենյովի վերջին աշխատանքը Les bien-aimes ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 2011 թվականին: 2011 թվականի մայիսին ֆիլմը բացել է Կաննի կինոփառատոնը:
Չապլինի անվան մրցանակը շնորհվում է 1972 թվականից Լինքոլն-կենտրոն կինեմատոգրաֆիական միավորման կողմից: Նրա առաջին դափնեկիրը Չարլի Չապլինն էր: Ավելի ուշ այս մրցանակին են արժանացել Ֆեդերիկո Ֆելինին, Էլիզաբեթ Թեյլորը, Քլիվեն Իստվուդը, Շոն Քոներին, Ալ Պաչինոն և այլք:








































