ԵԽԽՎ առաքելության ղեկավար Էլզա Պապադիմիտրիուն Ղազախստանի խորհրդարանի Սենատի ներկայացուցիչ Կայրատ Մամիի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է, որ Ղազախստանը ունի բոլոր նախադրյալները Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Նրա խոսքերով, Ղազախստանը արդեն ԵԽ ժողովրդավարության հարցերով գործընկեր է և ունի բոլոր նախադրյալները, որ լինի ոչ միայն դիտորդ, այլ նաև ԵԽ լիիրավ անդամ: Այս պահին Ղազախստանը արդեն դիմում է ներկայացրել ԵԽ դիտորդի տեղի համար:
«ԵԽԽՎ-ն և ԵԽ-ը ցանկանում են, որ Ղազախստանի խորհրդարանի Մեջլիսի ընտրությունները հաջողությամբ անցնեն, քանի որ մենք գտնում ենք, որ ժողովուրդը արժանի է դրան, և մենք ցանկանում ենք, որ դրանք որքան հնարավոր է թափանցիկ լինեն»,- ասել է Պապադիմիտրիուն: